Առողջապահության լրատու 1.2011
Ամանորյա բացիկների պատմությունից
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում:
Ակնհայտ է, որ սկզբում հայտնվեցին միայն ստորագրությունները, որոնք գրված էին ամանորյա նվերների վրա, իսկ հետո նաև շնորհավորանքները` հետաքրքիր ցանկություններով: Շնորհավորանքներում ամենից հաճախ մաղթում էին երջանկություն, առողջություն, երկարակեցություն և բարեկեցություն: Իսկ ահա Բալթիկ ծովում գտնվող Գելգոլանդ կղզում մարդիկ հնուց ի վեր միմյանց «հանգիստ սիրտ» էին մաղթում:
Կարծիք կա, որ Ամանորին շնորհավորական բացիկներով փոխանակվելու սովորույթն առաջացել է Անգլիայում: Ամանորյա առաջին բացիկը փոստով ուղարկել է Հենրի Քոուլը, շնորհավորելով իր ընկերներին նոր` 1843 թվականն սկսվելու կապակցությամբ: Ավելի ուշ նա դիմեց իր ընկերոջը` Ջոն Գերսլիին, խնդրանքով, որ նա ամանորյա բացիկը նկարազարդի: Այս էսքիզից հետո Լոնդոնում սկսվեց տպագրվել ամանորյա բացիկների հազար նմուշներով առաջին խմբաքանակը:
Դրանից հետո ամբողջ աշխարհում տարածվեց միմյան Ամանորը բացիկներով շնորհավորելու սովորույթը: Ռուսաստան այս ավանդույթն անմիջականորեն փոխանցվել է Անգլիայից:
Մինչհեղափոխական Ռուսաստանում այդպիսի բացիկների վրա պատկերված էին ռուսական ձմեռվա բնությունը, ձյունապատ խրճիթներով, նաև ռուսական եռաձի կառքերով: Ամանորյա փոստային բացիկների ստեղծման գործընթացին ընդգրկվեցին իրենց գործի ամենփորձառու մասնագետները` նկարիչներ, տպագրիչներ, իսկ ավելի ուշ` լուսանկարիչները:
Տարիների ընթացքում տարբեր երկրներում ստեղծվել են սեփական ազգային ավանդույթները: Օրինակ, Ճապոնիայում, սովորություն կար, որ Ամանորին միմյանց նվիրեին կենդանիների պատկերներով բացիկներ, որոնք համապատասխանում էին արևելյան հորոսկոպի տվյալ տարուն: Դրանցում ընդունված էր շնորհակալություն հայտնել հարազատներին ու ընկերներին այն ամենի համար, ինչ կատարվել էր անցնող տարում (խոսքն, իհարկե լավ իրադարձությունների մասին է), և հույս հայտնել հետագայում էլ շարունակել բարեկամական հարաբերությունները:
Ավստրիայում շատ տարածված էր միմյանց երջանկության ազգային խորհրդանիշով ամանորյա բացիկներ ուղարկելու սովորույթը: Փոստային այդ բացիկների վրա, սովորաբար պատկերված էր ծխնելույզ մաքրող, չորսթերթիկանի երեքնուկ և խոզ:
Գինեսի ռեկորդների գրքում նշված է կանադացի Բուտայի անունը, ով աշխարհում համարվում է ամանորյա բացիկների ամենամեծ հավաքածուի տերը, նա հավաքել է 205 120 նմուշ:
Ներկայումս Ամանորի նախօրեին շուկան լցված է բազմազան ու բազմաթիվ գեղեցիկ և յուրօրինակ բացիկներով: Սովորական են դարձել ռելիեֆային, ծավալային և երաժշտական բացիկները: Ի հայտ են եկել հատուկ դիզայներական ծառայություններ, որոնք առաջարկում են ամանորյա էքսքլյուզիվ բացիկներ:
Ցավոք, ներկայումս Ամանորից առաջ մեր փոստային արկղիկներն արդեն չեն ծանրաբեռնվում շնորհավորական բացիկներից, ինչպես խորհրդային տարիներին էր: Նոր սերնդի ներկայացուցիչները միմյանց հետ արդեն շփվում ու տոները շնորհավորում են համացանցով կամ բջջային հեռախոսներով sms-ներ ուղարկելով: Մենք մեզ զրկել ենք այդ հաճույքից, սակայն վիճակը դեռ կարելի է շտկել:
Կարդացեք նաև
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն